News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում անչափահասների նկատմամբ ֆիզիկական եւ սեռական բռնություններից բացի մեծ տարածում ունի հոգեբանական բռնությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի Ընտանիքների ամրապնդման ծրագրի ղեկավար Սյուզան Բադեյանը: 

«Երեխաների նկատմամբ բռնության ձեւերը համակցված են: Եթե կա ֆիզիկական եւ սեռական բռնություն, դա բերում է հուզական բռնության: Այս տեսակը շատ անտեսված է, բայց ծանր հետքեր է թողնում երեխաների վրա: Շարունակական վիրավորանքները, սպառնալիքները, մեկուսացումը, երեխային ծաղրելը, քննադատելը բերում են նրան, որ երեխան մեծանում է շատ անվստահ իր ուժերի հանդեպ, էմոցիոնալ թերի զարգացած, ագրեսիվ, կամ ամաչկոտ: Մայրերը հաճախ ցույց են տալիս, որ իր երեխան անցանկալի է իր համար, հետո բողոքում, թե երեխան անկառավարելի է դարձել: Իսկ դա հոգեբանական մեծ հարված է երեխայի համար»,-նշել է նա:

Սյուզան Բադեյանի խոսքով՝ հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին հեշտությամբ կարելի է տարբերել խնդիրներ չունեցող հասակակիցներից:

«Նրանք բարդույթավորված են, կարող են եղեունգները կրծել, մատը ծծել, մազերի հետ խաղալ: Իսկ դա չի ուղղվում, երեխաները շատ հաճախ: Այդ բարդույթները, որոնք ձեւավորվել են տարիների ընթացքում, չեն հաղթահարում, քանի որ ծնողի սերը այլ միջամտություններով չի կարելի փոխարինել»,-ասել է նա:

«ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի Ընտանիքների ամրապնդման ծրագրի ղեկավարը ընդգծել է, որ իրենք փորձում են նախ վերականգնողական աշխատանքներ տանել խնդրահարույց ծնողների եւ նրանց երեխաների հետ, եւ դրական արդյունքի չհասնելու դեպքում նոր միայն դիմել արդարադատությանը՝ ծնողներին խնամակալությունից զրկելու պահանջով:

Նշենք, որ նոյեմբերի 19-ը Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ