Հայաստանը պետք է ամեն գնով ռուբլով արդյունաբերական վարկեր գրավի: Այս մասին նոյեմբերի 19-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Ազգային ժողովի Տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ արտահայտելով «ԲՀԿ»-ի տեսակետը 2016 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ:
Նրա խոսքով, դա կօգնի դիմակայել արժութային անկայունությանը ու թույլ կտա ավելի շատ ամրապնդվել Եվրասիական միության շուկաներում՝ դրա առավելություններն առավել լիարժեք օգտագործելու համար: Երբ արտասահմանում ցնցում է լինում, մեր տնտեսություն էլ է միանգամից սկսում ցնցվել: Դրա համար էլ պետք է այս իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել»- ասել է նա: