News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Բանանց» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները նոյեմբերի 19-ին այցելեցին Կոտայքի մարզում գտնվող «ՍՈՍ մանկական գյուղեր», որտեղ բնակվում են մինչեւ 15 տարեկան երեխաներ:  Այս գյուղերում երեխաների համար ստեղծվում են ընտանիքներ, ամեն մի խումբ երեխաների համար կան ՍՈՍ մայրեր: 15 տարեկանից հետո գյուղից երեխան տեղափոխվում է երիտասարդների համար նախատեսված ավան, որտեղ էլ պատրաստվում է ավելի ինքնուրույն կյանքի։

«ՍՈՍ մանկական գյուղերում» գործում է նաեւ ֆուտբոլային թիմ: Երեխաները մեծ ոգեւորությամբ ընդունեցին «Բանանց» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին ու մարզիչներին, հնարավորթյուն ստացան ֆոիտբոլիստների հետ  խաղ անցկացնել: Ֆուտբոլիստները եւ մարզիչները շփվեցին երեխաների հետ: Այս շաբաթ երեխաները կայցելեն Երեւան՝ դիտելու «Բանանցի» տնային հանդիպումը «Ուլիսի» հետ: 
«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի խոսքով՝ նման միջոցառումները շատ կարեւոր են թիմի համար: Ֆուտբոլիստները պետք է ոչ միայն համախմբվեն ֆուտբոլի, այլ նաեւ սոցիալական տարբեր ծրագրերի շուրջ:
Այցելության ավարտին ֆուտբոլիստները երեխաներին նվերներ հանձնեցին:
«Բանանցի» մամուլի խոսնակ Դավիթ Գալստյանի խոսքով՝ բարեգործական եւ սոցիալական ծրագրերին մասնակցելու գաղափարը պատկանում է «Բանանցի» ղեկավարությանը: Այս փորձը կլինի շարունակական եւ կդառնա բարի ավանդույթ:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ