News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյանները ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո բնակվում են Ռումինիայում: Նրանց մասին գրեթե տեղեկություններ չեն հայտնվում մամուլում: NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց Արտավազդ Քարամյանի հետ նրա ներկայիս գործունեության, կարիերան ավարտելու,  ինչի համար է մասին  ամենից շատ զղջում  և շատ այլ թեմաների:

Արտավազդ, երկար տարիներ Դուք եւ Ձեր եղբայր Արմանը Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էիք: Այժմ ձեր մասին նորություններ գրեթե չկան. ինչո՞վ եք զբաղվում այս պահին:

Ես եւ եղբայրս այժմ աշխատում ենք որպես մարզիչ ռումինական «Կոնկորդիա Կյաժնիա» թիմում: Ես մարզում եմ 10 տարեկաններին, եղբայրս՝ 12 տարեկաններին: Երկուսս էլ ունենք Պրո կարգի արտնոագիր, պետք է ստանանք A կարգի արտոնագիր:

Հայտնի է, որ դուք ֆուտբոլիստի կարիերան  ավարտելուց հետո զբաղվել եք բիզնեսով:

Այո, մենք զբաղվում էինք բիզնեսով: Այժմ կարողանում ենք համադրել բիզնեսը մարզչական աշխատանքի հետ:

Առաջիկայում Հայաստան վերադառնալու եւ այստեղ աշխատելու ծրագրեր ունե՞ք:

Եթե հրավեր լիներ Բարձագույն խմբում աշխատելու, ապա՝ այո: Բայց մանկապատանեկան ֆուտբոլում՝ ոչ, քանի որ այստեղ մենք աշխատում ենք այն թիմերում, որտեղ խաղում են մեր երեխաները, որպեսզի հետեւենք նրանց: Բացի այդ, այստեղ շատ տաղանդավոր երեխաներ կան:

Գո՞հ եք Ռումինիայում ֆուտբոլի մակարդակից:

Երբ մենք էինք խաղում, ավելի լավ էր: Երեւի ֆինանսական իրավիճակն  է վատացել եւ քիչ գումար են ներդնում ակումբների մեջ:

Դուք Ռումինիայի քաղաքացի՞ եք:

Այո: Մենք էլ, մեր ընտանիքների անդամներն էլ:

Հաճա՞խ եք այցելում Հայաստան:

Գրեթե ամեն տարի:

Ե՞րբ եք վերջին անգամ եղել:

Անցյալ տարի ամռանը:

Դուք 2011 թվականին ավարտեցիք կարիերան, բայց մեկ տարի անց վերադարձաք «Բուտեա» ակումբ: Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ եւ ինչո՞ւ կրկին հեռացաք:

Մենք մեզ առանց ֆուտբոլի չէինք պատկերացնում, դժվար էր, երբ չէինք խաղում: Ընկերս էր մարզում «Բուֆտեան»: Ես էլ գնացի որպես երկրորրդ մարզիչ: Հետո թիմի ղեկավարները չուզեցին: Մեկ տարուց ավելի խաղացինք, այժմ էլ կցանկանայյինք խաղալ: Եղան տարբեր առաջարկներ, բայց Բուխարեստից երկար բացակայել չէինք ցանկանում: Այստեղ են մեր երեխաները սովորում:

Իսկ եթե լավ տարբերակներ լինեն այլ երկրներից, միեւնույն է չե՞ք գնա:

Մեր գործակալը նայում է տարբերակները: Եթե լավ աշխատանք լինի, հնարավոր է՝ գնանք:

Այնպես է ստացվում, որ ազգային հավաքականում հանդես եկած որոշ ֆուտբոլիստների ճանապարհում ենք մեծ շուքով, բայց շատերի հեռանալը ոչ ոք չի նկատում: Ձեր գնալն էլ շատ աննկատ եղավ: Կպատկերացնեի՞ք, որ այդպես կլիներ:

Չէի ցանկանա խոսել այդ թեմայով: Կարծում եմ՝ մենք էլ էինք արժանի նման մի բանի: Գուցե հրաժեշտի խաղի նման մի բան լիներ: Բայց վերջում մենք արդեն քիչ էինք գալիս: Խաղում էինք այստեղ՝ Ռումինայում, շատ ծանր գրաֆիկով: Ստացվում էր, որ մի քանի անգամ խնդրում էինք, որ չգայինք եւ այդպես ավարտվեց հավաքականում կարիերան: Հիմա միշտ հետեւում ենք Հայաստանի հավաքականի խաղերին: Հենրիխ Մխիթարյանը, երբ դեռ Շախտյորում էր, եկավ այստեղ: Մենք հանդիպեցինք նրա հետ, խոսեցինք: Կապ պահպանում ենք Արթուր Եդիգարյանի եւ Վալերի Ալեքսանյաի հետ: Վերջերս Զավեն Բադոյանն էր այստեղ: Փորձում էինք նրան օգնել թիմ գտնելու հարցում:

Ձեր հեռանալուց հետո ՀՖՖ նախագահը մեկ անգամ ասել էր, որ դուք նախընտրում էիք ավելի շատ փող աշխատել, քան մեծ ֆուտբոլում խաղալ:

Նման բան երբեք չի եղել: Մենք երբեք գումարի հետեւից չենք ընկել: Մենք միշտ լավ վարձատրվել ենք: Գուցե հարցը ուրիշ ձեւ է տրվել, բայց նման բան չի եղել:

Հայաստանի հավաքականում ամենից հիշարժան պահը:

Ինձ համար դա միշտ եղել է այն ժամանակը, երբ հավաքականը գլխավորում էր Միխայիլ Ստոիկիցան, Իսպանիայի հետ արտագնա խաղը, չնայած պարտվեցինք 0:3 հաշվով, ինչպես նաեւ Յան Պորտերֆիլդի ժամանակ Լեհաստանի հետ խաղը, երբ այդ հաղթանակը նվիրեցինք նրան: Ինչպես նաեւ Պորտուգալիայի հետ խաղը. այնտեղ Արզումանյանը իմ փոխանցումից գրավեց դարպասը:

Իսկ կարիերայի ամենավատ պահը:

Այն, որ շուտ ավարտեցինք ֆուտբոլիստի կարիերան: Այստեղ մենք լեգիոներ էինք, փաստաթղթերի խնդիր ունեինք: Եվ դրսում, գիտեք, միշտ դժվար է: Ամեն տեղ սիրում են խաղացնել իրենց ֆուտբոլիստներին: Բայց ի՞նչ արած, կյանքն առաջ է գնում: Չենք լինի ֆուտբոլիստ, կլինենք մարզիչ: Էլի կլինենք ֆուտբոլում:

Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ի՞նչը կփոխեիք:

Ես ամեն օր այդ ժամանակի հետ կռիվ եմ տալիս: Կուզեի հիմա լինել 27 տարեկան ու լինել մեծ ֆուտբոլում:

Կցանկանայի՞ք հիմա նոր սկսել ֆուտբոլ խաղալը՝ այսօրվա հավաքականում:

Եթե շատ ցանկանամ, այստեղ էլ հիմա կարող եմ խաղալ: Մեզ այստեղ Ռումինիայում շատ են սիրում, հատկապես «Ռապիդի» երկրպագուները: Օրեր առաջ մեր ծննդյան օրն էր: Բազմաթիվ երկրապագուներ գրեցին, շնորհավորեցին, բայց դե ինչպես ասացի՝ կյանքն առաջ է գնում: Ամեն ինչ կանեք եւ հուսանք Աստծո օգնությամբ կդառնանք լավ մարզիչներ:

Հայաստանի հավաքականի խաղերին հետեւո՞ւմ եք: Վերջին մրցափուլը վատագույնն էր մեր պատմության մեջ: Ըստ Ձեզ ի՞նչ կարելի է անել հավաքականի խաղը բարելավելու համար:

Անկեղծ ասաց, Հայաստանի առաջնությանը չեմ հետեւում՝ միայն հաշիվներին: Իսկ հավաքականի խաղերին, իհարկե, հետեւում եմ: Չեմ կարող ասել ինչ է պակասում: Թիմը պետք է միշտ միասնական լինի: Մարտական ոգի պետք է լինի, ու ֆուտբոլիստները ազատ լինեն, իրենց վրա ճնշում չզգան: Հավաքականում խաղալը շատ լավ բան է: Մենք քիչ խաղացինք, դա իր պատճառներն ուներ: Այսօր կան լավ ֆուտբոլիստներ: Մխիթարյանից բացի էլ շատ լավ տղաներ կան:

Երբ Դուք խաղում էիք ազգային հավաքականում Հենրիխը դեռ պատանեկան թիմերում էր հանդես գալիս: Այդ ժամանակ նրա մոտ նկատո՞ւմ էիք այդ ներուժը:

Եթե Հենոն այժմ կողքս լիներ, նա կվկայեր, որ երբ մենք խաղում էինք հավաքականում, իսկ նա «Փյունիկում», ես նրան միշտ ասում էի՝ Գլուխդ կախ խաղա, մի՛ լսի ոչ ոքի, թե ինչ են ասում, դու մեծ բաների կհասնես: Բացի այդ նա շատ լավ տղա է ու ֆուտբոլիստ: Հենոն իր աշխատասիրությամբ դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը:

Ֆուտբոլից դուրս ինչո՞վ է լի ձեր կյանքը:

Ֆուտբոլից բացի մեր ամբողջ ժամանակը զբաղեցնում է ընտանիքը: Ես ունեմ երեք երեխա, եղբայրս՝ չորս: Երեխա մեծանելուց լավ զբամո՞ւնք: Իսկ ֆուտբոլը կարծում եմ՝ մինչեւ մեր կյանքի խորը ծերություն կլինի մեր հոբբին: Մենք ամեն օր մեր թիմերում ենք: Մեր թիմերը առաջին տեղով ենք գնում: Մենք միշտ սիրում ենք լինել հաղթողի դերում, թե՛ որպես ֆուտբոլիստ, եւ թե՛ որպես մարզիչ:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

Ես վերջում կցանկանայի մեր երկրպագուներին ասել, որ երբեք չենք մոռանում Հայաստանում անցկացրած մեր ժամանակը: Հուսանք՝ նրանք էլ մեզ չեն մոռանում: Աստված տա, որ մի օր էլ գա ու մենք հաջողությունների հասնենք որպես մարզիչ մեր հայրենիքում:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ