News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն այսօր՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանելու է Հայաստան:

Դեպարդիեն  Հայաստան է ժամանելու «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի շրջանակներում եւ այցելելու է նաեւ Լեռնային Ղարաբաղ: Ֆրանսիացի կինոդերասանն այցի շրջանակներում հանդիպելու է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ: Դեպարդիեն Հայաստանից մեկնելու է սեպտեմբերի 5-ին:

«Կարոտ» փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 2-7-ը՝ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ