News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տնտեսությունում անբարենպաստ իրավիճակը հանգեցրել է Հայաստանից խմիչքի արտահանման ծավալների կրճատմանը: Նշենք, որ այս խմբում, կոնյակից բացի, վիճակագրությունը ներառում է նաեւ ալկոհոլային այլ խմիչքներ, ինչպես նաեւ ալկոհոլային ըմպելիքներ: Սակայն կարելի է վստահաբար պնդել, որ այս ապրանքախմբում արտահանման զգալի ծավալը կազմում է կոնյակը:

Պաշտոնական տվյալներով, ԱՊՀ երկրներ խմիչքի արտահանումը հունվար-սեպտեմբերին կրճատվել է գրեթե 16.7 մլրդ դրամով (կամ 36.8%-ով): Այս անկումը մեկ տասներորդ մասով փոխհատուցվել է այլ երկրներ մատակարարումների աճով (1.6 մլրդ դրամով կամ 32.4%-ով):

Ձեռնարկությունների աշխատակիցների թվի առումով ԱՊՀ երկրներ արտահանման պատկերը հետեւյալն է. ամենամեծ անկումը՝ գրեթե 8.2 մլրդ դրամի չափով, գրանցվել է միջին ձեռնարկություններում (51-100 աշխատակից): Փոքր-ինչ լավ արդյունք է եղել խոշոր ձեռնարկություններում (101 եւ աշխատակից). կրճատումը՝ 7.5 մլրդ դրամից քիչ պակաս:

«Խոշորների» խմբում ներառված են մեր կոնյակի ոլորտի առաջատարները՝ «Երեւանի կոնյակի գործարանն» ու «Երեւանի կոնյակի-գինու-օղու Արարատ կոմբինատը»: Սակայն կոնկրետ ձեռնարկությունների մասով ցուցանիշները դիտարկելն անհնար է. կոմերցիոն գաղտնիքն արգելում է բացահայտել ընկերությունների տվյալները:

Արտադրանքի իրացման անկումը հանգեցրել է ոլորտի մի շարք ցուցանիշների վատթարացմանը: Միջին ձեռնարկությունների մասով աշխատանքի արտադրողականությունը հունվար-սեպտեմբերին կրճատվել է գրեթե 73%-ով (!), խոշոր ձեռնարկությունների մասով՝ շուրջ 16%-ով: Ներկայացնենք աշխատանքի արտադրողականության բացարձակ ցուցանիշները (առանց ԱԱՀ-ի եւ ակցիզահարկի)՝ ամսական 1 աշխատակցի հաշվարկով: Եվ այսպես, միջին ձեռնարկությունների մասով աշխատանքի արտադրողականությունը 3.8 մլն դրամից հասել է 1.0 մլն դրամի: Այսինքն՝ գրեթե 4 անգամ կրճատվել է: Խոշոր ձեռնարկությունների մասով անկումն ավելի պակաս է եղել՝ ավելի քան 1.6 մլն դրամից մինչեւ 1.4 մլն դրամից պակաս:

Հավելենք, որ ոլորտի միջին ձեռնարկությունների խմբում աշխատակիցների թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է «ընդամենը» 17 անձով, իսկ խոշորներում նույնիսկ ավելացել է 92-ով: Հաշվետու ժամանակահատվածում անձնակազմի ամենամեծ կրճատումը գրանցվել է փոքր ձեռնարկություններում. այս խմբում, ընդհանուր առմամբ, 73 անձով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ