News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվից տուժած 18 քաղաքացիներ իրենց խնդրին լուծում տալու խնդրանքով  նոյեմբերի 20-ին կրկին նամակ են ուղղել Հովիկ Աբրահամյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժած քաղաքացիներից Ռուզաննա Վարդանյանը՝ նշելով, որ կառավարությունում խոստացել են իրենց նամակին պատասխանել 3 աշխատանքային օրվա ընթացքում:

«Մենք մեր միակ հույսը դրել ենք կառավարության վրա, կարծում ենք, որ ոչ մեկը, բացի կառավարությունից չի կարողանա մեզ օգնել: Այդ պատճառով էլ, չնայած՝ մեզ մերժել էին, որոշեցիք, կրկին դիմել վարչապետին»:

Հիշեցնենք, որ խաբված քաղաքացիները, որոնք իրենց բնակարաններն ակնկալում են ստանալ «Էսկո կոնցեռն» կազմակերպությունից, որին «Նորաշեն 2007»-ը վերավաճառել էր չկառուցված շենքը,  դիմել են կառավարությանը, որպեսզի «Էսկո կոնցեռնին» վարկ տրամադրվի շենքը կառուցելու համար, սակայն պատասխան հոկտեմբերին կառավարությունը բնակիչների խնդրանքը մերժել էր՝ ասելով, որ ոչնչով չեն կարող օգնել նրանց:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը 18 քաղաքացիներից վերցնելով 155 միլիոն դրամ՝ Բաբաջանյան 25/1 նորակառույց շենքում նրանց բնակարաններ տրամադրելու պայմանով, շենքը դեռ չկառուցած` այն վաճառել է «Էսկո կոնցեռն»  ընկերությանը:

«Նորաշեն 2007» ընկերության տնօրինությունը խարդախության համար դատապարտվել է ՝ 5 եւ 6 տարի ազատազրկման, ընկերությունն էլ սնանկ ճանաչվել:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007 թ., Երևանում 3 շինություն է կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։

Տպել
Ամենաշատ