Լոռու մարզի Աքորի գյուղում ինքնասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նոյեմբերի 20-ի առավոտյան գյուղի 77-ամյա բնակչի դին հայտնաբերել են սեփական տան նկուղում: Նա երկաթբետոնե ամրալարից կախված է եղել:
Նախնական տեղեկություններով տարեց տղամարդը ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են: