Նոյեմբերի 20-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն ու ՈԶ թիվ 1033 զորամասի զինծառայողները Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Մ.-ին, 1990 թ. ծնված Արսեն Օ.-ին, 1992 թ. ծնված Խաչիկ Ե.-ին եւ 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին: Էդգար Մ.-ի դրամապանակից հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված կանեփանման զանգված՝ 19 գրամ կշռով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: