Իրավապահ համակարգում քննվում է մի ուշագրավ գործ, որը տեղի է ունեցել Լոռու մարզում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու ընկեր Վանաձորի «Դեղձանիկ» գիշերային ակումբում զվարճացել են մերկապարուհիների հետ, որի ընթացքում մեկը մյուսին հեռախոսով նկարել է, ապա տեղադրել համացանցում: Այնուհետեւ մեկ ուրիշ տղամարդու միջոցով փորձել է գումար շորթել` ասելով, թե կարող են տեսանյութը համացանցից հանել որոշակի գումարի դիմաց:
Պահանջած գումարը չստանալով` դիմել են շանտաժի: Սպառնացել են, թե այդ տեսանյութը կփոխանցեն կնոջը:
Անելանելի վիճակում հայտնված տղամարդը ստիպված դիմել է իրավապահներին: Ոստիկանությունից չհերքեցին, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն նշեցին, որ կատարվում է հետաքննություն, եւ այս պահին չեն կարող դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել: