Աֆղանստանի արեւելքում Փաքթիա նահանգի վարչական շենքի պայթյունից 4 մարդ է տուժել, հայտնում է «Փաժվաք» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Գարդեզ քաղաքում՝ նահանգի մշակույթի եւ տեղեկատվության վարչության շենքում: Բոլոր վիրավորները ուսանողներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: