News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատյան դաշտավայրի ապօրինի արտեզյան հորերի դեմ  պայքարն արդյունք տվել է։ Այդ մասին ասել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի անապատացման մասին տեղի բնակչությունը հաճախ է բարձրաձայնում։ Ահազանգերն ու դժգոհությունները չդադարեցին նաեւ այն բանից հետո, երբ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  նշանակվելուց հետո պայքար սկսեց ապօրինի արտեզյան հորերի դեմ, որոնց  զգալի մասը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորներին։

Հարցին, թե հաջողվե՞ց փակել հատկապես  վարչապետի մերձավորներին պատկանող ապօրինի հորերը, Գրիգորյանը մինչ  պատաասխանելը՝  նախ հորդորել է անուններ չհնչեցնել, քանի որ դա շոու է դառնում։  

«Այդ աշխատանքը ջրօգտագործողներն ու ձկնաբույծները գնահատում են եւ ցույց են տալիս, որ , այո, մեր կատարած աշխատանքը իր նպատակին ծառայեց, բայց մենք ժամանակի ընթացքում էլի կունենանք անելու աշխատանքներ, որովհետեւ   ջուրն ընդհանրապես ավելանալով՝ ճնշումներն ավելանալու են, եւ տարեցտարի մենք ավելի հաճախակի պիտի ուսումնասիրություններ անենք եւ հստակ եթե դուք ջուրօգտագորշող եք, կտեսնենք, եթե ձեզ  մոտ ավելացել է կհամապատասխանեցնենք ձեր  ջրի թույլտվությանը։ Սա է  խնդիրը, որն էսօր մենք իրականացնում ենք»,-ասել է նախարարը։

Արամայիս Գրիգորյանը  հիշեցրել է, որ  «Մենք մոնիտորնգի աշխատանքները ներկայացնելիս՝ ասել ենք, որ եթե եղել է ավել ջուր, մենք փականային ռեժիմի ենք բերել, բերել ենք ՋԹ-ի քանակի համեմատությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ