News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները կանգնել են փաստի առջեւ. կաղամբի ու կարտոֆիլի բերքը չեն կարողանում իրացնել:

Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տարին բերքառատ է եղել, սակայն դա գյուղացիների եկամուտը չի ավելացրել, միեւնույն է, բերքը չեն կարողանում իրացնել. «Մեկ հեկտարից հավաքվել է 45-50 ցենտներ կաղամբ ու 30 ցենտներ կարտոֆիլ: Ընդանուր առմամբ ցանվել է 105 հա կարտոֆիլ ու 80 հա կաղամբ»,- ասաց նա, հավելելով, որ բնակիչների շուրջ 30 տոկոսը կաղամբը չի հավաքել դաշտերից:

Գյուղապետի խոսքով` բնակիչները բերքը փորձում են վաճառել մայրուղու վրա ու մարզկենտրոն Վանաձորում: Գյուղում կաղամբի մեկ կիլոգրամը վաճառվում է 50 դրամով:

«Վարկեր ունենք բանկերում, ուսանողներ ու դպրոցականներ ունենք, դեմն էլ ձմեռ է ու նոր տարի, հույս ունեինք, որ գոնե կաղամբի բերքը վաճառելով մի խնդիր կլուծենք, բայց,  փաստորեն, ստիպված ենք օրական մի քանի կիլոգրամ ճանապարհներին վաճառել՝ օրվա հացի խնդիրը հոգալու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ջրաշենցի Վոլոդյա պապը։

Գյուղապետի խոսքով` ժամանակին գոնե բանակի համար էին իրենց գյուղ գալիս, բերքը մթերում, կամ արտահանողերն էին գնում։ Վերջին տարիներին Ջրաշենը զրկվել է նաեւ այդ հնարավորությունից, մինչեւ գարուն կիլոգրամներով որքան վաճառում են, մնացածը գարնանը թափում են աղբը։

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ