News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել գերմանական Bosch ընկերության դեմ:

Reuters-ի տեղեկացմամբ, ընկերությանը կասկածում են Volkswagen-ի դիզելային ավտոմեքենաների էկոլոգիական թեստերի անցկացման ժամանակ ավտոկոնցեռնի մեքենայություններին մասնակցելու մեջ: Հնարավոր է՝ Bosch-ի ղեկավարությունն իմացել կամ օգնել է Volkswagen-ին այդ գործում: Սակայն առայժմ այդ մասին որեւէ ապացույց չկա:

Bosch-ին սկսել են կասկածել, քանի որ ընկերությունը մատակարարել է EA189 ընտանիքի դիզելային շարժիչների հիմնական տարրերը, որոնցում EPA-ի փորձագետները գտել են մթնոլորտ վնասակար արտանետումների տվյալները խեղաթյուրող ծրագրային ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ