News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԱՆ ձերբակալված աշխատակիցները տեսակցությունների սենյակներում փաստաբանների հետ հանդիպումների ժամանակ շշուկով են խոսում, քանի որ վստահ են, որ դրանցում գաղտնալսող սարքեր կան: Հենց նրանք են ժամանակին այդ սենյակներում այդպիսի սարքեր տեղադրելու հրաման տվել: Այս մասին haqqin.az-ին հայտարարել է ԱԱՆ նախկին աշխատակիցներից մեկի փաստաբան Քյամանդար Նասիբովը:

Փաստաբանը, ինչպես եւ գեներալ Ա.Չովդարովի պաշտպան Ռասուլ Սադիգովը, վրդովված է մեկուսարանում պաշտպանական կողմի անձնական գրառումների անհիմն ստուգումների առիթով: «Դա դատաիրավական օրենսգրքի կոպիտ խախտում է, քանի որ մեզ զրկում են պաշտպանության իրավունքից: Շատերն են վրդովվում, թե ինչու ենք պաշտպանում սեփական ժողովրդի դեմ սարսափելի հանցագործություններ կատարած ԱԱՆ նախկին աշխատակիցներին: Նախ՝ այդ հանցագործությունները դեռեւս պետք է դատական կարգով ապացուցվեն, չէ՞ որ Ադրբեջանն իրավական պետություն է, այնպես չէ՞: Երկրորդ՝ բոլոր հանցագործները պաշտպանության իրավունք ունեն: Եվ մենք, որպես պրոֆեսիոնալ փաստաբաններ, պարտավոր ենք նրանց պաշտպանություն ապահովել: Բայց մեզ թույլ չեն տալիս աշխատել»,- ասել է Նասիբովը:

Փաստաբանը մտադիր է բողոք ներկայացնել դատարան եւ Ադրբեջանի նախագահին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԱՆ-ի շուրջ սկանդալ է հասունացել: Նախարարին ազատել են պաշտոնից, միաժամանակ պարզվել է, որ գերատեսչությունը զբաղվել է դրամաշորթությամբ եւ մարդկանց առեւանգմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Ամենաշատ