Էլեկտրական մալուխին բախված աղավնին խուճակի եւ տարհանման պատճառ է դարձել Փարիզի հյուսիսային կայարանում (Gare du Nord)։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, աղանու՝ էլեկտրական մալուխին բախումն ուղեկցվել է բռնկմամբ ու ճայթյունի ձայնով, որը կայարանի այցելուները կրակոցի տեղ են դրել։ Ոստիկանները մանրամասն զննել են կայարանի տարածքը։
Շուտով իրավիճակը նորմալացել է, կայարանն աշխատում է նորմալ ռեժիմով։