News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր ծնված երեխայի կարգաթիվն այսուհետ կարող է որոշվել՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի մորից սերված երեխաներին՝ անկախ համատեղ բնակվելու վայրից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մեզ տարբեր առաջարկություններ են արվել, որոնց շնորհիվ փոփոխություններ են մտցվել նախագծում: Այսպես, երկու հոդված փոփոխվել է. այսուհետ երեխան խնամքի նպաստ կստանա, եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեում, այսինքն հանվել է նույն վայրում հաշվառված լինելը: Բացի դրանից, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու կարգն է փոփոխվել. այսուհետ հաշվի ենք առնելու նոր ծնված երեխայի մորից սերված երեխաներին՝ անկախ համատեղ բնակվելու վայրից»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ նպաստի համար ծնողի ու երեխայի՝ հաշվառված լինելը միեւնույն հասցեում լինելու պահանջի վերաբերյալ փոփոխության առաջարկ էր ներկայացրել «Օրինաց երկիր» խմբակցությունը՝ նշելով, որ Հայաստանի իրականության մեջ մայրն ու երեխան երբեմն նույն հասցեով գրանցված չեն լինում (մորը գրանցում են ամուսնու տանը որոշ ժամանակ հետո):

Նշենք, որ փոփոխություները կարգավորում են մինչեւ երկու տարեկան երեխային խնամքի նպաստի վճարման կարգն ու պայմանները (նախատեսվում է նաեւ անկանխիկ եղանակով, ինչպես նաեւ լիազորագրով, այլ անձի փոխարեն նպաստի ստացումը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ