News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ռիսկային է, սակայն դրական առաջընթացի ակնկալիքները շատ են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Լոռու մարզի Օձուն գյուղում՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ «Իրապատում» հաղորդման շրջանակում նշել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 

«Պետք է ասեմ, որ ռիսկեր կան, բայց ակնկալիքները շատ են, որոհետեւ Սահմանադրության փոփոխությունը միանգամից չի ծնվել։ Մեր պետության 25 տարվա պատմությունը ցույց տվեց, որ մենք սոցիալ-տնտեսական, դատաիրավական,  արդարադատության վերջնական կայացման հետ պրոբլեմ ունենք։ Աշխատանքի, նպաստի, թոշակների հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է վերջնականապես լուծել իրավական դաշտում կարգուկանոն մտցնելով»,-ասել է պատգամավորը։

Ըստ Միքայել Մելքումյանի՝ Սահմանադրության նոր մոդելով փորձ է արվում ստեղծել կառավարման այնպիսի կառուցվածք եւ բովանդակություն, որտեղ Կառավարությունը հաշվի կնստի հասարակության հետ իր չարածների համար։ 

«Այսօր թոշակը, նպաստը առայժմ անբավարար են ոչ միայն արտաքին պատճառներով, այլեւ ներքին կառավարման արդյունավետության հետ կապված։ Ներկայիս Սահմանադրությամբ օրենք չկա, թե ինչու պետք է կառավարությունը հրաժարական տա իր չարածի համար։ Հիմա այս նոր մոդելը փորձ է անում ստեղծել այնպիսի մի կառավարման կառուցվածք եւ բովանդակություն, որտեղ պետության ղեկավարը փաստացիորեն վարչապետն է լինելու, գերկենտրոնացված լիազորություններ այլեւս չեն լինելու։ Այնպիսի մեխանիզմ է ստեղծվելու, որ Ազգային ժողովը, Կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, եւ նախագահը իրար հակակշռելու են,  մեկը մյուսին վերահսկեն»,-նշել է նա։

Միքայել Մելքումյանն ընդգծել է նաեւ նոր Սահմանադրությամբ նախատեսվող ընդդիմության լիազորությունների ընդլայնումը։

«Ընդդիմությունը ոչ թե կօտարվի, այլ ընդդիմությանը պետության կառուցման գործերին մասնակցություն կտրվի։ Ազգային ժողովում լինելու են քննիչ հանձնաժողովներ, որտեղ ղեկավարությունը լինելու է ընդդիմությունից»,-ասել է նա։

Անդրադառնալով Օձունի ներքին խնդիրներին՝ ԲՀԿ պատգամավորը նշել, որ անհրաժեշտ է համայնքում փոքր արտադրություններ ստեղծել։ 

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հարաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։ Նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ