News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական «Ուֆա» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիդ Յուչենկոն ցանկանում էր խաղալ Հայաստանի հավաքականում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից քայլեր չարվեցին: Այս մասին Յուրչենկոն նշել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք, որ 2015-ի սկզբից ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռուստաեթերում հայտնել էր, որ բանակցություններ են ընթանում «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուչենկոյի հետ (ով ունի հայկական ծագում մայրական կողմից): Նախնական ասվել էր, որ մայիսին ֆուտբոլիստը կմիանա Հայաստանի հավաքականին: Իր հերթին Յուրչենկոն հայտարարել էր, որ նույնպես ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում: Հուլիսին ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն ասել էր, որ բանակցությունները շուտով կավարտվեն: Իսկ արդեն նոյեմբերին Յուրչենկոն հայտնել էր, որ չի միանա Հայաստանի հավաքականին եւ նախընտրում է հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց ֆուտբոլիստի հետ՝ իմանալու իրական պատճառը:

Դավիթ, մեկ տարի է լսում էինք, որ Դուք գալու եք Հայաստանի հավաքական, սակայն վերջերս հարցազրույց տվեցիք, եւ ասացիք, որ ուզում եք Ձեր ուժերը փորձել Ռուսաստանի հավաքականում՝ առանց բացատրելու, թե ինչու: 

Ես իսկապես ասել էի, որ գալու էի Հայաստան, ուզում էի գալ, բայց այս ողջ ընթացքում ես չտեսա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից համապատասխան ջանքեր եւ աշխատանք՝ իմ գալու հարցում: Նրանք ավելի շատ խոսում էին, քան գործում:
Հիմնական խնդիրը Ռուսաստանում լեգիոներների թվի սահմանափակման օրե՞նքն էր:

Ոչ, ես իմ ցանկությունը հայտնել էի: Ուղղակի վերջում ծանր ու թեթեւ անելով բոլոր «այո»-ներն ու «ոչ»-երը, որոշեցի մնալ այստեղ: Ես մաքսիմալիստ եմ ու կփորձեմ ապացուցել, որ այստեղ նույնպես կարող եմ հասնել հաջողության: Ես միշտ զգում էի ու գնահատում երկրպագուների հետաքրքրությունն ու վերաբերմունքն իմ հանդեպ: Նույն վերաբերմունքը չկար ՀՖՖ-ի կողմից: Ինձ թվում է՝ բոլորն էլ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում, պարզապես աշխատում են աչքերը փակել:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ