News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի  «Շենգավիթ» վարչական շրջանում գործող «Պլանետա» սուպերմարկետի շուրջ  50 աշխատակիցներ, այսօր՝ նոյեմբերի 23-ին, հավաքվել էինք փակված սուպերմարկետի մոտ եւ պահանջում իրենց իրենց 2 ամսվա չվճարված աշխատավարձերը: NEWS.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկն ասաց, որ խանութի տնօրինությունը պարտքերի պատճառով արդեն մի քանի օր է` առանց աշխատակիցներին նախապես զգուշացնելու, փակել է սուպերմարկետը եւ աշխատակիցներին պարտք մնացել երկու-երեք ամսվա աշխատավարձ:

«Առավոտյան եկանք աշխատանքի, տեսանք` սուպերմարկետը փակ է ու դատարկ: Թող մեզ մեր աշխատավարձերը տան, ինչ ուզում են անեն, եկել ենք, խանութում ոչինչ չկա, առաքիչներին կանչել են, դրանք էլ եկել, ամբողջ ապրանքը տարել են: Բա մեր աշխատավարձն ո՞վ ա տալու»,-ասացին աշխատակիցները:

Տպել
Ամենաշատ