News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալները կտեղափոխվեն մայթերի այլ հատվածներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նշվել է, որ գույքագրվում են փողոցների մայթերում հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալներն ու տարաբնույթ սարքավորումները: Նախորդ շաբաթ գույքագրվել է նմանատիպ 90 սարքավորում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել  է ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք մայթերի այլ հատվածներ տեղափոխելու ուղղությամբ:

«Պետք է գույքագրել ոչ միայն վճարային տերմինալները, այլ նաեւ բոլոր այն սարքավորումները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքացիների ազատ տեղաշարժին ու կարճ ժամանակում պետք է տեղափոխվեն մայթերի այլ հատվածներ: Եվ ընդհանրապես խստորեն հետեւեք տվյալ սարքավորումների տեղադրման գործընթացին: Ոչ թե մենք եւ մեր համաքաղաքացիները պետք է հարմարվենք սպասարկող կազմակերպությանը, այլ իրենք են պարտավոր ենթարկվել հստակ առաջադրվող պահանջներին ու կատարել դրանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաեւ շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 65 վարչական արձանագրություն:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 14 արձանագրություն:

Տպել
Ամենաշատ