News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններին «այո» ասողները  գրեթե մեկ ու կես անգամ գերազանցում են «ոչ» ասողներին: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը` նշելով, որ սահմանադրական փոփոխությունները ընդդիմության կողմից չեն ընդունվում, քանի որ դրանք իշխանության առաջադրած փոփոխություններն են:

«Մենք քաղաքացիների հետ հանդիպել, շփվել ենք եւ հասկացել ենք, որ «այո» -ի կողմնակիցները գրեթե մեկ ու կես անգամ գերազանցում են «ոչ» ասողներին: Կարծում եմ, որ ողջախոհություն է պետք եւ հուսով եմ, որ քաղաքացիական բարձր գիտակցությամբ կմասնակցեն քաղաքացիները հանրաքվեին եւ կանեն իրենց ընտրությունը»,-ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիորսյանն էլ նշեց, ոչ դեկտեմբերի 6-ին հասարակությունը ոչ միայն կարող է գնալ եւ  «այո» կամ «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին, այլեւ կարող է ընդհանրապես չգնալ քվեարկելու:

 «Հասարակությունն այլընտրանք ունի եւ եթե ինքներդ չեք ցանակնում գնալ տեղամաս, սխալ է, որ գանք ձեռքերդ բռնենք ու ասենք գնացեք «ոչ» ասեք, դա ձեր ընտրության հարցն է: մենք ցանկանում ենք մինչեւ հանրաքվեի օրը հավաքվել ու լուրջ գործընթացներ իրականացնել, եթե հնարավոր է իշխանափոխություն իրականացնենք, եթե չէ, վերահսկողություն սահմանենք տեղամասերում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ սահմանադրական փոփոխություններով Հայաստանում միակուսակցականություն կհաստատվի, որը չի կարելի թույլ տալ:

«Անտվանգության հետ կապված շատ խնդիրներ ունենք, հեղհեղուկ տարածաշրջանում ենք ապրում, ունենք թշնամի հարեւաններ եւ պետք է վստահության վրա ստեղծված իշխանություն ձեւավորենք երկրում: Ակնհայտ է, որ նոր սահմանադրությամբ երկրում տեղի են ունենալու քաղաքական համակարգի խորը հետաճ: Նոր սահմանադրությունն ամրապնդելու է երկրում առկա կառավարման համակարգը, որը գնում է դեպի միակուսակցականություն: Պատահական չէ, որ բոլոր որոշումներն ընդունվում են Մելիք Ադամյան փողոցում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հարաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։ Նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ