News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը:

Նորաստեղծ միության ծրագրերի եւ առաքելության մասին մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գեւորգյանը:

Միությունը հնարավորություն կտա ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջեւ փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը, նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձեւավորմանը եւ խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը:

Միության հիմնական նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ եւ հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաեւ ՏՀՏ ոլորտի համար կադրեր պատրաստող հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցմանը: Նախատեսվում է նաեւ նպաստել ոլորտում տեղական եւ արտասահմանյան ներդրումների աճին, տրամադրել բիզնես եւ իրավաբանական խորհրդատվություն եւ այլն:

ՏՀՏ գործատուների միությունը, հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը, հատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական եւ բուհական կրթությանը՝ ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր եւ նախաձեռնություններ: Հիմնարար գիտելիքների մակարդակի բարձրացման հետ միաժամանակ սատարվելու եւ իրականացվելու են գիտության եւ արտադրության մերձեցման եւ սերտաճման հետ կապված ծրագրեր:

Մեծ ուշադրություն է դարձվելու միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, միջազգային օլիմպիադաներին եւ ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը, ինչպես նաեւ ՏՀՏ Գործատուների Միության նախաձեռնություններում համաշխարհային նշանակության կազմակերպությունների ներգրավմանը:

Միությունն իր առջեւ դրված խնդիրները եւ նպատակները պատրաստվում է իրականացնել՝ սերտորեն համագործակցելով ՀՀ Կառավարության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ եւ հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների եւ կազմակերպությունների, այլ երկրների պետական, հասարակական եւ ոլորտային կառույցների հետ:

«Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիների ոլորտը արդեն իսկ դարձել է «առանց սահմանների» տնտեսության շարժիչ ուժը: Նոր իրականությունում հրամայական պահանջ է միավորել Հայաստանի ՏՀՏ եւ հարակից ոլորտի գործատուներին, հասնել աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացման, գիտության եւ տնտեսության միահյուսման, հաստատել ամուր տնտեսական հարաբերություններ համաշխարհային կազմակերպությունների հետ: Համոզված եմ, որ նորաստեղծ ՏՀՏ գործատուների միությունը հզոր խթան կհանդիսանա այս գործընթացներում»,-իր ելույթում նշել է ՏՀՏ Գործատուների Միության նախագահ Արմեն Բալդրյանը:

«Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիները մեծ նշանակություն են ստացել ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ բիզնեսում: Ավելին, դրանց դերը  օրեցօր դառնում է որոշիչ: ՏՀՏ զարգացմանը համընթաց առաջ են գալիս տնտեսության նոր ուղղություններ որոնց զարգացման գործում ՏՀՏ գործիքների կիրառումը դառնում է ոչ միայն ահրաժեշտ այլ նաեւ անխուսափելի: Նորաստեղծ Միությունը կոչված է համագործակցելու տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական եւ կրթական կառույցների հետ, ապահովելով այդ ոլորտների առավել արդյունավետ զարգացումը»,-ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ