Հայաստանի ՏՏ գործատուները ցանկանում են պրոֆիլային համալսարան ստեղծել։ Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողներին ասել է ՏՀՏ գործատուների նորաստեղծ միության նախագահ Արմեն Բալդրյանը։
Նրա խոսքով՝ մասնավոր սեկտորը ԲՈՒՀ-երի հետ առաջին տարին չի համագործակցում, բայց եկել է ժամանակը մտածել նոր սերնդի համալսարանի մասին։
Հարցը քննարկվել է վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի նիստում։ «Մենք նման համալսարան բացելու կարեւորության հարցում եկել ենք միասնական կարծիքի։ Որպեսզի մեր ապագա աշխատակիցներն ավելի պրոֆեսիոնալ լինեն, քան հիմա»,- նշել է Բալդրյանը։
Նոր համալսարանի ստեղծման քննարկման նպատակով Խորհրդի շրջանակներում աշխատանքային խումբ է ստեղծվել։