News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչներն այսօր հասել են իրենց նպատակին։ Բրյուսելում ոչինչ առաջվանը չէ։ Բնականոն կյանքը կանգ է առել։ Արդեն երեք օր է՝ կառավարությունը երկրում ահաբեկչության սպառնալիքի բարձրագույն մակարդակ է սահմանել։ Այստեղ՝  Բելգիայում՝ Եվրոպայի սրտում, ամենուր զգացվում է ահաբեկչության շունչը։ Այն շոշափվում է ամենուր։ Վախի մթնոլորտը հենց այն էր, ինչին ձգտում էին ահաբեկիչները. մեր առօրյա կյանքում գերիշխող է դարձել սարսափի զգացողությունը։ Այս մասին Tagesspiegel պարբերականում գրում է Բրյուսելի ռադիոկայանի թղթակից Բետինա  Մայերը։

Լրագրողը, շրջելով սարսափահար քաղաքում, պատմում է իր տպավորությունների մասին։ «Երեխաներն ու ուսանողները չեն կարող դպրոց գնալ, թանգարանի այցելուները մնացել են փակ դռների առաջ կանգնած, մետրոն չի գործում, փողոցներում լարված լռություն է տիրում։ Բոլոր աշխարհիկ միջոցառումները չեղյալ են հայտարարվել»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ իշխանությունները ավելորդ տագնապ եւ լարվածություն են սերմանում բնակչության մեջ։

«Քաղաքական գործիչները պետք է օրինակ ծառայեն։ Վարչապետ Շառլ Միշելի ելույթը վառ օրինակ է, թե ինչպես չի կարելի վարվել։ Քար կտրած դեմքով նա հայտարարեց, թե ահաբեկիչները նախկինի պես Բրյուսելում եւ Փարիզում պայթյուններ են պլանավորում. Հույսի ոչ մի նշույլ մարդկանց սրտում նրա ելույթը չթողեց, ինչը առաջ բերեց բնական արձագանք. փողոցում փորձում ես սուրճ խմել, իսկ շուրջբոլորը զինված ոստիկաններ են, որոնք ամեն անգամ լարվում են, երբ կողքով արտաքինից արաբի նման մարդ է անցնում։ Հրացանները պահելով մորուքավոր մարդու վրա՝ ստիպում են դատարկել պայուսակը, որի մեջ կասկածելի ոչինչ լինում. կեղծ տագնապ էր ... Հետո նորից նույնը, մինչեւ հաջորդ կասկածելի անցորդը եւ այդպես շարունակ։

Նախկինում ազատ ելումուտ ունեցող խանութների առաջ հաստավիզ մի աշխատակից է կանգնած, որը ոտքից գլուխ զննում է ներս մտնող ցանկացած հաճախորդի։ Իսկ խանութի ներսում ռադիոյով ահաբեկչության մասին հաղորդում է հեռարձակվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ