News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում խաբված կինը ամուսնու բացակայության ժամանակ վաճառել է տունը, հայտնում է Express-ը։  44-ամյա ամուսինը Նյու Յորք գործուղումից հետո վերադարձել էր Ուորքշիր եւ հայտնաբերել, որ փոխվել են ոչ միայն տան կողպեքները, այլեւ բնակիչները։

42-ամյա Լաուրա Առնոլդսը ամուսնու հեռախոսում հայտնաբերել էր ամերիկուհու հետ կրքոտ նամակագրություն, որից պարզ էր դարձել, որ իր ամուսնուն այնտեղ թեժ ընդունելություն է սպասվում։ Խաբված կինը վրեժի պլան է մշակել՝ 2 շաբաթում իջեցված գնով վաճառելով տունը։ Կնոջ խոսքով՝ ինքը կարողացել է վաճառել տունը, քանի որ հենց իր ծնողներն են կանխավճար կատարել տունը գնելիս, փոխանցում է Gazeta-ն։

Ամուսնուն կինը թողել էր սեղաններն ու աթոռները, որոնք նա ժառանգել էր հորից։ Հիմա Առնոլդսն ապրում է Լոնդոնում։ Տղամարդը երդվել է, որ այլեւս երբեք չի ամուսնանա իտալուհու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ