News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին երեկոյան 25-ամյա ծննդկանի արգանդում մահացած 36 շաբաթական պտուղի պորտալարը փաթաթված է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը:

«Հղին մեզ դիմել է միջադեպից 12 օր առաջ, գանգատներ է ունեցել, ախտորոշվել է խնդիր եւ որոշում է կայացվել նրան հոսպիտալացնել: Այս 12 օրերի ընթացքում նա պատրաստվել է վաղաժամ ծնունդի, այս ընթացքում նա եղել է պաթոլոգիայի բաժանմունքում»,- ասաց նա:

Դավիթ Մխիթարյանի խոսքով՝ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել է կատարել խթանում եւ ծննդալուծում:

«Այս ընթացքում նա երկու անգամ հետազոտվել է: Ապա բժիշկները կեսարյան են արել մեկ այլ հիվանդի: Երբ դուրս են եկել վիրահատարանից, հետազոտել են, պարզվել է, որ սրտի բաբախ չկա: Այնուհետեւ արդեն տեսել ենք, որ պորտալարը փաթաթված է եղել»,- ասաց բուժգծով տեղակալը՝ նշելով, որ կնոջ տագրը նույնպես ներկա է եղել ծննդալուծմանը:

Թե ինչն է եղել պտղի մահվան պատճառը, կպարզվի դիահերձումից հետո:

Նշենք, որ հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծննդկան Լարիսա Շահբազյանը տագրը՝ Արթուր Քոչարյանը, պատմել էր, որ եթե Լարիսային հետազոտեին, պետք է անմիջապես կեսարյան հատում կատարեին, բայց հերթապահ բժիշկը միայն արհեստական ցավեր է տվել

«Սա հիվանդանոց չէ, չգիտեմ էլ՝ ինչի է... հարսիս գոնե ծնարան տանեին, իմանային՝ ինչ է կատարվում: Միայն ցավեր են տվել, հետո էլ հարսս զգացել է, որ երեխան այլեւս չի շարժվում: Երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե սրտի կանգ է գրանցվել, իսկ Անի Սեյրանովնան չգիտենք ինչով էր զբաղված այդ պահին»,- ասել էր ծննդկանի տագրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ