Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից 120 կմ հարավ 8 մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից զոհվել է 10 մարդ, վիրավորվել 20-ը։ Այս մասին հայտնում է «Ալ Ահրամ» թերթը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ վթարի է ենթարկվել 5 մարդատար մեքենա, 2 բեռնատար եւ մեկ միկրոավտոբուս։
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է արագության գերազանցումն ու խիտ մառախուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։