News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

20-ամյա Կարինե Մելքոնյանը (անունը փոխված է) ընդամենը 19 տարեկան էր, մեկ ամսվա հարս, երբ առաջին անգամ իր մարմնի վրա զգաց ամուսնու` Արամի ձեռքերի ծանրությունը, հետո ոտքերի հարվածները, որոնք գնալով ավելի հաճախակի դարձան: Ծնողներից ընդամենը մեկ ամիս առաջ բաժանված ու օտար երկրում բոլորովին նոր մարդկանց հետ ապրող Կարինեի մարմինը սկսեց կապտուկներով պատվել։

Կարինեն 2013թ. ամռանն է ամուսնացել, մինչեւ այդ ամուսնուն տեսել էր մի քանի անգամ, հավանել էր նրան, ընդունել ամուսնության առաջարկը, ամուսնանալուց երկու շաբաթ անց մեկնել Մոսկվա` Արամի մոր հետ ապրելու:

«Երկրորդ օրն էր Մոսկվայում, Արամի մայրիկին էի օգնում, որ սեղան գցենք, ու հացամանը պատահաբար ընկավ: Հաց ուտելուց հետո ձեռքիցս քաշեց տարավ սենյակ ու ուժեղ ապտակեց`բա ինչի՞ մեր հացը քցիր մորս մոտ, ուզում էիր ասել, որ մեզ չե՞ս հարգում: Ցավից ու վիրավորանքից սկսեցի լացել, դա տեսնելով, ավելի վրդովվեց ու սկսեց ոտքով հարվածել` սպառնալով, որ եթե բարձր լաց լինեմ ու լսեն ինձ, ավելի վատ կլինի իմ համար:  Սարսափելի վիճակում էի, այդ օրը հասկացա, թե ում ձեռքերում եմ հայտնվել, ոնց որ գերության մեջ լինեի»,-ասաց  Կարինեն:

Կարինեն  հաջորդ օրն ամեն ինչ պատմում է սկեսրոջը` ակնկալելով վերջինի աջակցությունը, սակայն նա մեղադրում է Կարինեին` ասելով, որ «կնիկություն» անել չի կարողացել, դրա համար էլ «պատասխան» է ստացել, ավելի ուշ զանգում է աշխատանքի վայրում գտնվող որդուն ու հայտնում, որ Կարինեն ամեն ինչ իրեն պատմել է: Երեկոյան տուն գալով Արամը Կարինեին կրկին ծեծում է, ոտքերով հարվածում, այս անգամ` մորն ամեն ինչ պատմելու համար, ավելի ուշ նրան փակում է սենյակում ու թույլ չի տալիս դուրս գալ, անկողնում թույլ չի տալիս քնել, ստիպում է հատակին պառկել։

«Մեկ ամիս ծնողներիս հետ չեմ կարողացել խոսել առանձին, հնարավորություն չեմ ունեցել նրանց ասելու, թե իրականում ինչ են անում իմ հետ: Հեռախոսս Արամն իր մոտ էր պահում, երկու օրը մեկ էլ զանգում էր մերոնց ու ինձ ստիպում էր սուտ բաներ ասել` իբր շատ լավ եմ, երջանիկ եմ, երեխայի եմ սպասում, խեղճ ծնողներս էլ հավատում էին»,- պատմում է Կարինեն:

Մեկ ամսվա խոշտանգումներից հետո Կարինեին հաջողվում է սկեսրոջ` լոգարանում գտնվելու ընթացքում  հեռախոսով հաղորդագրություն ուղարկել մորը` «Մամ, փրկեք ինձ, սպանում են սրանք ինձ, եկեք տարեք, էլ չեմ կարողանում, չզանգեք հետ» բովանդակությամբ:

«Նույն օրը Արամը եկավ, խնդրեցի, որ հեռախոսս տա, որ զանգեմ մերոնց` չմերժեց, տվեց: Զանգեցի, մամաս վերցրեց, սկսեց լացել, ես էլ ձեւացրի, թե խոսում ա հետս, ասացի` լավ եմ, ոնց եմ կարոտել եմ ձեզ: Հարցնում էր` դո՞ւ ես գրել, ի՞նչ է եղել, պապադ տոմս է վերցրել, երկու օրից կգա »,-հիշում է Կարինեն:

Երկու օր անց Կարինեի հայրն արդեն Մոսկվայում էր. Կարինեի կապտուկներով պատված մարմինը, ցավերից ու արտասվելուց հոգնած աչքերն ու փոխված արտաքինն առանց խոսքերի հաստատում էին կատարվածը։

 «Էդ պահին ինձ այնքան նվաստացած էի զգում, որ ամաչում էի պապայիս աչքերին նայել, վախենում էի, որ իմ պատճառով կկորցնի իրեն ու կսպանի դրանց: Բայց, հայրս խելացի մարդ է, բավարարվեց ընդամենը էդ տականքին մի ապտակ հասցնելով, հիմա իրենց հարցերը իրավաբաններն են լուծում»,- պատմում է Կարինեն:

Երիտասարդ աղջիկը, որի կյանքը գլխիվայր շրջվել էր ընդամենը 2 ամսում,  այդ ժամանակ վստահ էր` այլեւս երբեք չի ամուսնանա: Սակայն ճակատագիրը նրա համար անակնկալ էր պատրաստել` Արտյոմին: Կարինեն այժմ ամուսնացած է, երջանիկ իր ամուսնու կողքին, նրանք  սպասում են իրենց առաջնեկին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ