Կատալոնիայում ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել, ով պնդել է, որ շահիդի գոտի է կրում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով EFE գործակալությանը:
Կատալոնիայի ՆԳ նախարար Ժորդի Ժանեի խոսքով, պարզվել է, որ սպառնալիքը կեղծ է, պայթուցիկ չի հայտնաբերվել, սակայն տղամարդուն ձերբակալել են: Ժանեն նաեւ նշել է, որ իրավախախտը կկանգնի դատարանի առջեւ եւ պատասխան կտա օրենքի ամբողջ խստությամբ:
Իսպանիայում ահաբեկչական տագնապի չորրորդ աստիճան է սահմանվել՝ ՝հինգ հնարավորից (այն սահմանվել է հունիսի վերջին՝ Ֆրանսիայի, Թունիսի եւ Քուվեյթի ահաբեկչություններից հետո): Իսկ նոյեմբերի 13-ին Փարիզում 130 մարդու կյանք խլած ահաբեկչություններից հետո Իսպանիայի իշխանությունները քննարկում էին տագնապը բարձրագույն՝ հինգերորդ աստիճանի հասցնելու հարցը, սակայն որոշեցին չանել դա: