News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պերուում փրկել են արու ընձառյուծի, որը շուրջ 20 տարի անցկացրել է ապօրինի կրկեսում:

Ըստ Givepaw-ի, Մուֆասա անունով կենդանուն փրկել են պերուական ապօրինի կրկեսից, որը երկու տասնամյակ շարունակ շրջել է տեղի բնակավայրերով: Այդ ամբողջ ընթացքում շղթայված ընձառյուծն անցկացրել է մեքենայի բեռնախցիկում՝ բացառությամբ կարճատեւ ելույթների ժամանակահատվածից: Այս երկրում կենդանիներին օգտագործելն արգելվել է 2011 թվականին, սակայն ժամանցային հաստատությունների ոչ բոլոր սեփականատերերն են շտապում բաժանվել կենդանիներից:

Մուֆասային ուղարկել են Լիմա՝ վայրի կենդանիների օգնության կենտրոն: Վերականգնվելուց հետո կենդանին բնակություն կհաստատի էկոլոգիական արգելոցի հատուկ գոտում: Սակայն կենդանին այլեւս չի կարողանա ամբողջությամբ հարմարվել ազատության մեջ կյանքին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ