News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգության մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է նույն ծավալներով շարունակելու իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցությանը»՝ մինչեւ առաքելության ավարտը: Այս մասին, նոյեմբերի 23-ին, Բեռլինում ընթացող ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյոսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում տիրող անվտանգային իրավիճակի, խնդրահարույց հարցերի եւ առաջիկա անելիքների վերաբերյալ: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կոալիցիայի գործուն աջակցության շնորհիվ առաջիկայում Աֆղանստանում կարձանագրվեն տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ նոր ձեռքբերումներ:

Բեռլինում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելլմիխի եւ ԳԴՀ կառավարության կազմում Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան գործընկերության երկրների հետ միջհասարակական համագործակցության հարցերի համակարգող Գերնոտ Էրլերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայում, Հարավային Կովկասում եւ այլուր տարածաշրջանային անվանգության եւ դրա առջեւ ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը զրուցակիցներին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, վերջին շրջանի զարգացումները եւ կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Բարձր գնահատելով պաշտպանության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը, Սեյրան Օհանյանը նշել է, որ դրա արդյունքում երկու երկրների միջեւ ստեղծված փոխադարձ վստահության մթնոլորտը խթանում է նաեւ այլ ոլորտներում երկկողմ կապերի ու համագործակցության զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ