News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-27-ին անցկացվելիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը կմասնակցի լիիրավ անդամի կարգավիճակով:

ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆրանսուա Անդրիեյի հրավերով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` Հաագա: Նիստը նվիրված է Հաագայի կոնվենցիայի ընդունման 50-ամյակին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 5-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում ստորագրվել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթը: Այն ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը եւ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը: Նույն օրը՝ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը  արդեն լիիրավ անդամի կարգավիճակով մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության նախագահի ընտրությանը:

Այնուհետ, Կոնգրեսի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային մշտական խորհրդի նիստն անցկացնելու վայր:

Նշենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որտեղ կանցկացվի նմանատիպ միջոցառում:

Տպել
Ամենաշատ