News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Օլեգ Միխեեւն առաջարկել է չիփսերի եւ գազավորված ըմպելիքի նկատմամբ ակցիզային հարկ սահմանել, տեղեկացնում է  «Իզվեստիան»:

Հարկն առաջարկվում է գանձել 2016 թվականից: Խորհրդարանականի կարծիքով,    100 գրամ չիփսի նկատմամբ հարկային դրույքը պիտի կազմի 12 ռուբլի, իսկ մեկ լիտր գազավորված ըմպելիքի համար` 15 ռուբլի: Առաջարկվում է 2017-ին ակցիզներն ավելացնել համապատասխանաբար մինչեւ 13 եւ 16 ռուբլի:

Միխեեւը կարծում է, որ այս նախաձեռնությունը ռուսաստանցիներին կօգնի պայքարել շաքարախտի եւ ավելորդ քաշի դեմ: 

Պատգամավորը նաեւ նշել է, որ նոր ակցիզի ներմուծումը հնարավորություն կտա լրացուցիչ եկամուտ բերել դաշնային բյուջե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ