News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում այսօր՝ նոյեմբերի 24-ին, քննարկվել է  Քր. դատ. օր.-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանի՝ նոյեմբերի 19-ին կայացրած որոշումը:

Դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ  Սահմանադրությանը:

ՍԴ որոշման եզրափակիչ մասը սահմանում է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետեւյալին.

առաջին՝ այն դեպքերում, երբ հսկող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տվել է կոնկրետ ցուցումներ կամ հանձնարարություններ, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նոր որոշում հնարավոր է կայացնել միայն իրավասու դատախազի կողմից տրված ցուցումների կամ հանձնարարությունների պարտադիր կատարման պարագայում,

երկրորդ՝ մինչդատական վարույթում հետաքննության մարմնից, քննիչից պահանջված նյութերը, փաստաթղթերը, քրեական գործը հսկողության նպատակով դատախազին տրամադրելու վերաբերյալ վերջինիս պահանջի կատարումը պետք է իրականացվի անհապաղ.

երրորդ՝ մինչդատական վարույթում դատախազական հսկողության շրջանակներում Սահմանադրությամբ եւ օրենքով ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված որոշումերը պետք է դիտարկել որպես վերջնական եւ որեւէ պայմանավորվածության մեջ չդնել հսկող դատախազի կողմից նման որոշում ընդունված կամ չընդունված լինելու հանգամանքի հետ:

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Գլխավոր դատախազը դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին եւ մարզերի դատախազներին վերոնշյալ որոշումից բխող  համապատասխան հանձնարարականներ է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ