News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն աշխատում է ճանապարհային անվտանգության տեխնիկական լուծումների բարելավման ուղղությամբ: Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Բրազիլիայում անցկացվող «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագիրը կրող Անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական  համաժողովի ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովին մասնակցել են 130 երկրների պատվիրակություններ, որոնց կազմում են եղել  պատասխանատու ոլորտների  բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։

Համաժողովում քննարկվել են  ճանապարհային անվտանգության խնդիրներին առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են  ճանապարհային  անվտանգության մարտահրավերները,  դրանց հաղթահարման տեխնիկական եւ իրավական ուղիները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով   մահացության եւ վնասվածքների կրճատման ուղիները եւ այլ հարցեր։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված  աշխատանքները։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված  Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը, ըստ որի ընդունվել են ճանապարհային անվտանգության ապահովման հետեւյալ մեխանիզմները. արագաչափերի, ամրագոտիների կիրառման, թույլատրելի արագության եւ ոչ սթափ վիճակում փոխադրամիջոց վարելու դեպքում  օրենքի կիրառման խստացման եւ այլն։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսին:

Գագիկ Բեգլարյանը բրազիլացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական ծրագրերը, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին՝ նշելով,  որ Հայաստանն աշխատում է ճանապարհային անվտանգության տեխնիկական լուծումների բարելավման ուղղությամբ եւ  ճանապարհային անվտանգության աուդիտներն արդեն պարտադիր են դառնում բոլոր այն ճանապարհային  նախագծերի համար, որոնք ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կառույցների կողմից  եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարն իր բրազիլացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ քննարկելու տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսն ընդունել է հրավերը եւ պատրաստակամություն հայտնել այցելելու Հայաստան:

Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովում ՄԱԿ-ի ավելի քան 130 երկրների կողմից հավանության է արժանացել համաժողովի հռչակագիրը։

Հռչակագրի ընդունմամբ վերահաստատվել են այն նպատակները, որոնք միտված են մինչ 2020թ. ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային  պատահարների արդյունքում մահացության, վիրավորների  50 տոկոսով կրճատման եւ ռիսկային 5 հիմնական գործոնների վերաբերյալ (ամրագոտի, պաշտպանիչ գլխարկ, պաշտպանիչ սարքեր երեխաների համար, ոչ սթափ վիճակում մեքենայի վարում, արագության գերազանցում) համապատասխան օրենսդրության  ընդունմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ