Գերմանիայի Բրաունշվեյգի դատախազությունը հետաքննություն է սկսել Volkswagen ընկերության դեմ հարկերից խուսափելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է դատախազ Կլաուս Ցիեն։
Նրա խոսքով՝ գործը կապ ունի «դիզելային սկանդալի» հետ, որի մեջ հայտվել էր Volkswagen-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Volkswagen-ին մեղադրում են ծրագրային ապահովման համակարգում կեղծումների մեջ։ Մեքենաներում տեղադրված ծրագրային ապահովման համակարգերը կեղծում էին մթնոլորտ արտանետվող վնասակար թափոնների իրական ցուցանիշը։