News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տուլայում նոյեմբերի 3-ին հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից 6-ը շարունակում են բուժում ստանալ Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարության փոխանցմամբ՝ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը վնասվածքաբանության բաժանմունքում է: Տուժածների Երևան տեղափոխելու  մանրամասները և նպատակահարմարությունը քննարկելու նպատակով Երևանում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ  հրավիրվում են մասնագիտական կոնսիլիումներ:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվում է երկու հիվանդ, որոնց վիճակը  գնահատվում է կայուն ծանր: Քննարկվում է հիվանդերից մեկի երկրորդ վիրահատության հարցը: 

Նշենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: 

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին։ Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կալանավորվել է, իսկ նոյեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Ամենաշատ