News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող ամենալուրջ վտանգը Բաքու – Մոսկվա հարաբերությունների մեջ է քողարկված: Այս մասին «Ղարաբաղյան հարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության կազմակերպած քննարկման ժամանակ հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, Լեւոն Տեր -Պետրոսյանի կառավարման տարիներին հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Դավիդ Շահնազարյանը:

Պատասխանելով ԼՂ-ի հարակից տարածքների վերադարձման ու ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու վերաբերյալ ռուսական «Կոմերսանտ» թերթի հոդվածում նկարագրված սցենարի հավանականության մասին հարցին՝ Շահնազարյանը նկատեց.«Կոմերսանտում» հոդվածները հենց այնպես չեն հայտնվում: Ռուսաստանի ու Ադրբեջանի մերձեցման գործընթացը բավականին արագ տեմպերով է ընթանում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մոսկվայի ու Բաքվի միջեւ բանակցություններում քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի միանալու հարցը »:

Հիշեցնենք, որ ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ արդյոք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած վերջին այցի ժամանակ Հայաստանի իշխանությունների հետ քննարկվել է ադրբեջանական կողմին տարածքային զիջումների հարցը կամ էլ ղարաբաղյան կարգավորման մյուս ցավագին մանրամասները ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցի շրջանակում Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ղարաբաղյան կարգավորման համատեքստում տարածքային զիջումների հարցը չի քննակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ