News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների նոր նախագծով Հայաստանում  ոչ սոցիալական, ոչ իրավական եւ ոչ էլ տնտեսական խնդիրներ կլուծվեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Լոռու մարզի Ախթալա գյուղում «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում ասել է «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:

«Օլիգարխները իշխանությանն ինչո՞ւ են անհրաժեշտ, իհարկե, իշխանությանը ձայներ ապահովելու համար եւ ի՞նչ եք կարծում, իրենց ձայներ ապահովող օլիգարխներին կգլխատե՞ն, երկրում մոնոպոլիան կվերացնե՞ն, իհարկե ոչ»,-ասաց Արմեն Մկրտչյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ Ախթալայի բնակիչներին հորդորեց սահմանադրական փոփոխություններին «այո» ասել, քանի որ Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգով կլուծվեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ:

«Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ ինքն այս սահմանադրական փոփոխությունների հետ այնքան էլ համաձայն չէ, բայց քանի որ սա քաղաքական ուժերի պահանջն է եւ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի արդյունավետ է Հայաստանի համար, ինքն է առաջադրել այս նախագիծը»,-ասաց նա:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ