News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի տարածքում Սու-24-ի կործանումն անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից Ռուսաստանին թիկունքից հասցված հարված: 

«Այս դեպքը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Իհարկե, մեր զինվորականները հերոսական պայքար են մղում ահաբեկչության դեմ, չխնայելով իրենց եւ իրենց կյանքը: Բայց այսօրվա կորուստը  հարված է, որը թիկունքից մեզ հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: Ես այլ կերպ չեմ կարող որակել այն, ինչ այսօր տեղի է ունեցել»,- ասել է Պուտինը` Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպմանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, Թուրքիան հարված է հասցրել Ռուսաստանի ինքնաթիռին, չնայած Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել նման միջադեպերը կանխելու ուղղությամբ:

«Այսօրվա ողբերգական դեպքը լուրջ հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա», - ասել է Պուտինը, տեղեկացնում է RT-ն https://russian.rt.com:

Պուտինը պարզաբանել է, որ ռուսական Սու-24 ինքնաթիռը Սիրիայում խփվել է Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա, իսկ ընկել է 4 կիլոմետր հեռու: Նա ընդգծել է, որ ինքնաթիռը ոչ մի կերպ չէր սպառնում Թուրքիային:

«Մեր ինքնաթիռին Սիրիայի տարածքում հարված են հասցրել թուրքական F-16 ինքնաթիռի  «օդ- օդ» հրթիռով»,- ասել է ռուս առաջնորդը:

Ռուսական Սու-24 ինքնաթիռը կործանելուց անմիջապես հետո թուրքական կողմը դիմել է ոչ թե Ռուսաստանին, այլ ՆԱՏՕ-ի իր գործընկերներին:  «Ասես` մենք ենք խփել թուրքական ինքնաթիռը, ոչ թե նրանք` մերը: Նրանք ինչ է, ուզում են, որ ՆԱՏՕ-ն ԻԳԻԼ-ի՞ն ծառայի» – ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ