News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին ՈՉ-ի համատեղ շտաբը եւ Ժառանգություն կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից` նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Այդ մասին ասվում է կուսակցությունների տարածած հայտարարության մեջ։

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ահազանգեր են հնչեցնում ոչ միայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության եւ Ժառանգություն կուսակցության կողմից նշանակված, այլեւ այլ խմբակցությունների կողմից նշանակված անձինք:

Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վճռական ՈՉ է ասում Սերժ Սարգսյանի «սահմանադրական» աճպարարությանը, ռեժիմը դիմում է ընտրակեղծարարության իր հին զինանոցին: Ահազանգերը վկայում են, որ ճնշումների գործադրումը կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված առանձին պատգամավորներ:

Այս կապակցությամբ հայտարարում ենք.

1. ՈՉ-ի համատեղ շտաբը եւ Ժառանգություն կուսակցությունը ամենժամյա ռեժիմով հետեւում են իրադարձություններին, հավաքագրում եւ տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը: ՈՒստի, նմանատիպ եւ ընտրակեղծարարության այլ դրսեւորումները արձանագրվում են եւ համակարգված ձեւով ներկայացվելու են մեր հանրությանը, միջազգային կառույցներին եւ դիտորդական առաքելություններին:

2. Մեր կողմից նշանակված հանձնաժողովների անդամները խորապես գիտակցում են ամբողջ ժողովրդի առջեւ իրենց պատասխանատվությունը եւ հայտարարում են, որ իշխանության կողմից գործադրվող ճնշումները որեւէ արդյունք չեն տալու եւ կանեն ամենինչ ժողովրդի հաղթանակը դեկտեմբերի 6-ին արձանագրելու համար:

3. Կոչ ենք անում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին` անկախ կուսակցական պատկանելիությունից, պատասխանատվության նույն գիտակցությամբ կատարել իրենց քաղաքացիական պարտքը եւ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը եւ Ժառանգություն կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովների անդամների հետ միասին դառնալ համաժողովրդական կամարտահայտության արդյունքների արձանագրման երաշխավորը:  

4. Հիշեցնում ենք իշխանություններին եւ նրանց ապօրինի հանձնակատարներին, որ ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումները քրեորեն հետապնդելի արարք են եւ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի դրույթներով պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով:

ՈՉ-ի համատեղ շտաբը եւ Ժառանգություն կուսակցությունը պահանջում են իշխանություններից դադարեցնել մարդկանց հանցագործության դրդելու եւ ազատ կամարտահայտման նկատմամբ ճնշումների եւ հանձնաժողովի անդամների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ջանքերը, ինչպես նաեւ հայտնում այդ հնցագործությունների դեմ միասնաբար հակազդելու վճռականության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ