News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման մի քանի տասնյակ մասնակիցներ այսօր՝ նոյեմբերի 24-ին, հավաքվել են Երեւանում` Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից շուտով կմեկնարկի ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի և ՀՖՖ գործկոմի լուծարման պահանջով երթը դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ:

«Մենք անցած անգամ երթ անցկացրինք մեր երեք պահանջներով, այժմ մեր պահանջներին եւս մեկն է ավելացել՝ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Անցած անգամ մեզ Ֆեդերացիայից ոչ ոք չմոտեցավ, մեր պահանջները չլսեց, արհամարհեցին մեզ: Պահանջոմ ենք նաեւ հավաքական փորձառու մարզիչի հրավիրեն, լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների հավաքական չհրավիրվելու հարցի բարձրացում եւ տոմսերի գների իջեցում, քանի որ մեզ մոտ 2-3 անգամ բարձր են գները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՖԱՖ շարժման համահիմնադիր Էդգար Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՖԱՖ-ի նախորդ երթը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին: Երկրպագուները ՀՖՖ-ից պահանջում էին քայլեր ձեռնարկել հավաքականում ստեղծված ծայրաստիճան վատ վիճակից դուրս գալու համար: Նրանք պահանջում էին հավաքականի գլխավոր մարզիչի, հավաքական չհրավիրվող, բայց լավ մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստների հարցի վերանայում, հավաքականի տոմսերի գների  իջեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ