News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական ռմբակոծիչի կործանումը, որը խոցվել էր թուրք-սիրիական սահմանին, լուրջ հետեւանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ուշադիր կվերլուծենք կատարվածը։ Ներկայիս ողբերգական իրադարձությունը լուրջ հետեւանքներ կունենա հետագա ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Մենք միշտ Թուրքիային վերաբերվել ենք ոչ թե որպես մերձավոր հարեւանի, այլ բարեկամ պետության։ Չգիտեմ, թե ում էր ձեռնտու այն, ինչ արվեց այսօր, բայց համենայն դեպս ոչ մեզ»,- ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեզ հետ անհապաղ կապ հաստատելու փոխարեն, որքանով մենք գիտենք, թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ այդ հարցը քննարկելու համար, կարծես թե մենք ենք խոցել նրանց օդանավը եւ ոչ թե հակառակը»,- նշել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր, որ Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին այսօր խոցվել է ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչը։ Նախնական տեղեկություններով՝ 2 օդաչուներից մեկը զոհվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ