News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Սերբիայի միջեւ համագործակցության ընթացքից եւ կարեւորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին պաշտոնական փոխայցելություններն ու հանդիպումներն էապես նպաստել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցության խորացմանը:

Սերբիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ նշել, որ Սերբիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, բազմաոլորտ կապերի ընդլայնումն ու սերտացումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Սերբիայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում, մասնավորապես, կարեւորվել են ռազմական բժշկության, ռազմական կրթության բնագավառներում փորձի փոխանակումը, միջազգային խաղաղապահ ուժերում փոխգործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ