News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ խորհրդարանը նոյեմբերի 24-ին երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները։ 68 պատգամավոր կողմ է քվեարկել, 19-ը՝ դեմ, իսկ 13-ը ձեռնպահ են մնացել, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից։

Մարզային եւ ռազմական կայազորային դատախազերի աշխատավարձերի գործակիցները 7.5-ից կբարձրացվեն մինչեւ 8։ Գործակիցը բազմապատկվում է բազային 66 հազար դրամով։ Այսպիսով՝ դատախազության այդ պաշտոնյաների աշխատավարձը կաճի մինչեւ 1120 դոլար։

Կառավարության հիմնավորման  մեջ նշվում է, որ անհրաժեշտ է պահպանել Գլխավոր դատախազության եւ Վճռաբեկ դատարանի աշխատակիցների աշխատավարձերի համահարաբերակցությունը։ Ընդդիմությունը դժգոհում է՝ նշելով, որ թոշակներն այդ նույն ժամանակ չեն բարձրացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ