News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական Սու-24 օդանավի խոցման վայրում գործում են ահաբեկչական խմբավորումները, որոնց շարքերում կռվում են Հյուսիսային Կովկասի հանրապետությունների ներկայացուցիչները։ Տեղի խմբավորումներից մեկը, որը հիմնականում կազմված է Չեչնիայի եւ Դաղստանի բնակիչներից, հայտարարել է, որ մտադիր է զոհված օդաչուի դին փոխանակել իրենց կողմնակիցների հետ։

Հիշեցնենք, որ, համաձայն մամուլում հայտնված հրապարակումների, օդաչուները պարաշյուտով վայրէջք կատարելիս ենթարկվել են զինյալների հարձակմանը։ Նրանցից մեկը մահացել է։ Երկրորդի ճակատագիրը  հայտնի չէ։

Նման հայտարարությամբ հանդես եկած խմբավորումը հիմնականում կազմված է «Իմարաթ Կավկազ»-ի անդամներից, որոնք 2011-ին անցել են սահմանը: Այդ գրոհայինները զբաղվում են Հյուսիսային Կովկասից վարձկանների ներգրավմամբ: Ընդ որում, նրանք հավատարմության երդում են տալիս միաժամանակ ԻԳԻԼ-ին եւ «Ան-Նուսրային»: Նրանք տեղակայված են սիրիական Իդլիբ եւ Լաթաքիա նահանգների տարածքում, տեղեկացնում է  LifeNews-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ