News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիսում խոցված Սու-24 ռուսական օդանավը պայքարում էր Ռուսաստանից ժամանած գրոհայինների դեմ՝ իրականացնելով ահաբեկիչների խմբի ոչնչացման խնդիրը։ Այս մասին Սոչիում Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է RT-ն։

«Ռուս օդաչուները գործողություն էին իրականացնում ԻՊ-ի դեմ։ Հյուսիսային Լաթաքիան լեռնային հատված է, որտեղ կենտրոնացած են զինյալները՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից։ Այս իմաստով նրանք կատարում էին իրենց անմիջական խնդիրը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչներին, որոնք ցանկացած պահի կարող էին վերադառնալ Ռուսաստան։ Դա իհարկե մարդիկ են, որոնց պետք է ուղղակիորեն դասել միջազգային ահաբեկիչների շարքը»,- մեջբերում է Պուտինի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պուտինը նշել է, որ խոցված օդանավի օդաչուները որեւէ կերպ չէին սպառնում Թուրքիայի Հանրապետության անվտանգությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ