Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» օդանավից կատապուլտված ռուս օդաչուին ջիհադական-ահաբեկչները սպանել են։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Տեսագրություն է հայտնվել, որտեղ երեւում է սպանված ռուս օդաչուն ջիհադականների ձեռքին։
Նշենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ուժերը խոցել են Սիրիայում թուրքական կողմի աջակցությունը վայելող ահաբեկիչներին հարվածող ռուսական «Սու-24» ռմբակոծիչը։