News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: «Կողմ» է քվեարկել 68 պատգամավոր, «դեմ»` 16-ը, ձեռնպահ է մնացել 15-ը, տեղեկացնում է  NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը: 

 «Հայաստանի վարչա-տարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կազմվել է համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքների հիման վրա, ներմուծում է բաղադրյալ (մի քանի բնավայրից կազմված) համայնքի գաղափարը եւ հաստատում է դրանցից առաջինները` Թումանյանինը եւ Դիլիջանինը հանրապետության հյուսիսում եւ Տաթեւինը` հարավում:  Նոր համայնքներից յուրաքանչյուրը կներառի  8 – 10 գյուղ, առաջին երկու դեպքում` այն քաղաքի հետ միասին, որի շուրջը տեղակայված են: 

Այլ խոսքով` նոր միավորները միջին մի բան են դառնում ներկայիս  համայնքապետարանների  (դեպքերի 90%-ում 1 բնակավայրից բաղկացած) եւ խորհրդային շրջանների: Նպատակը տեղական ինքնակառավարման ծախսերը կրճատելն է եւ հարեւան գյուղերի միջեւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն ստեղծելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ